Նիկոլը փաստացի կորցրել է պետական կառավարման «պուլտը». խոշոր ծրագրերը տապալված են, մարդկանց հավատը՝ անվերականգնելի. Արմեն Հովասափյան

article-image

Արմեն Հովասափյանը գրում է. «Ակնհայտ է՝ Նիկոլը գտնվում է լրջագույն հոգեբանական տրավմայի փուլում։ Իրական իշխանության անկման, հանրային վստահության վարկանիշային վայրէջքի ու վարչական ռեսուրսի վարկաբեկման այս փուլում նա դիմում է սովորական դարձած և իրենից խիստ հոգեբանորեն կախված մեխանիզմին՝ խոցելի թիրախների վրա գրոհելուն։ Ավելին, որքան խորանում է անտիռեյտինգը, այնքան էլ ուժգնանում է նրա հռետորական ագրեսիան. սա դարձել է նրա իշխանական ինքնապաշտպանության միմիայն պոպուլիստական բնույթ ունեցող գործելաոճ։ Եկեղեցու և Վեհափառի դեմ վերջին օրերին ծավալած քաղաքական արշավին զուգահեռ՝ այսօր կառավարության նիստում ուղղակիորեն նախկին պաշտոնյաներին թիրախավորող ուղիղ կես ժամից ավելին հատկացվեց այսպես կոչված «ապօրինի ծագում ունեցող գույքի» թեմային․ սա հստակ վկայում է այն մասին, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ոչ միայն կառավարելու, այլ նաև գնահատականներ ձևակերպելու ինստիտուցիոնալ կոմպետենտությունից զրկված է։ Լափառոշավարի ձևակերպումներով հերթական անգամ անդրադարձավ «նախկինների» թեմային՝ նշելով, որ «դրանք խաբեբա են, կաշառակեր, ու ստահակ»․ մյուս ձեռքով է Նիկոլը «դուբլեց» զուգընկերուհու ասածները՝ նշելով, թե «կոռեկտ հակադարձելու ժամանակն անցել է»։ Սրա օրոք պետական համակարգը ամբողջովին ոչնչացնելուց բացի, կառավարության նիստերը դարձել են բամբասանքի ու «բեսեդկաների» մակարդակի բառամթերքով անցնող բազարներ։ Այս ամենը տեղի է ունենում մի պահին, երբ Նիկոլը փաստացի կորցրել է պետական կառավարման «պուլտը»։ Խոշոր ծրագրերը տապալված են, ռազմավարական խոստումները՝ մոռացված, իսկ մարդկանց հավատը՝ անվերականգնելի։ Այն, ինչ դա այսօր անում է, ըստ էության, նախընտրական վարկանիշային շղարշ ստեղծելու փորձ է։ Նա փորձում է հանրությանը հիշեցնել այն հին՝ 2018-ի Նիկոլին, երբ բեմում ճամարտակում էր՝ «ոչ մի մուկ ու ոչ մի ձուկ չի պլստալու»։ Այժմ նա նույն մեթոդաբանությամբ՝ սպառնալով, սարսափեցնելով ու վարկաբեկելով նախկիններին, փորձում է ձևավորել պատրանք, թե իբր մնում է հավատարիմ խոստումներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն