ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Արցախի պետական ինստիտուտների շուրջ բարդ իրավիճակ է ստեղծվել: Իշխանությունը տարբեր խողովակներով և ազդեցության միջոցներով խոչընդոտում է Արցախի սահմանադրությամբ նախատեսված գործընթացների իրականացմանը` ապահովելով ադրբեջանական ևս մեկ նախապայմանի կատարումը` Արցախի պետական ինստիտուտների լուծարման ճանապարհով Արցախի հարցի փակումը: Այս դեպքում, խոսքը նախագահական ինստիտուտի շարունակականության ապահովման շրջանակներում, ընտրության իրականացման մասին է: