Հունիսի 4-ին Ստեփան Ավագյանի անվան հուշամրցաշարի 7-րդ տուրը Ջերմուկում անցավ առանձնահատուկ մթնոլորտում։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ «Տուրի ընթացքին հետևում էր ոչ միայն շախմատասեր հանրությունը, այլև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը»,- նշվում է հաղորդագրության մեջ: