«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Թվում է` Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի շրջանակներում ԱԺ ՔՊ ֆրակցիան պետք է քննարկեր «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի փոփոխության հարցը, համաձայն որի՝ ՀՀ-ն ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում»: Սա նշանակում է, որ պետությունն ընդունում է եկեղեցու ինքնուրույնությունը, ինչը ենթադրում է նաեւ առաջնորդի ընտրության հարցում ինքնակառավարում։