«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մենք դեռ 2020 թ․ ապրիլի 21-ին գրել էինք, որ estate.am կայքում հայտնաբերել ենք Նիկոլ Փաշինյանի՝ «Հայրենիք» կինոթատրոնի մերձակայքում` Գարեգին Նժդեհի 29 հասցեում գտնվող բնակարանի վաճառքի մասին հայտարարությունը: Հետագայում Փաշինյանն իր ասուլիսներից մեկում ասել էր, որ չեն կարողանում «իրենց ուզած գնով» վաճառել այդ բնակարանը, իսկ այս տարի «Ընտանեկան փոդքաստներից» մեկի ժամանակ ասել էր, որ փոդքաստի համար անհրաժեշտ գումարը բնակարանի վաճառքից ստացված գումարից են ծախսում, որը կարողացել են վաճառել 2024 թվականին, եւ շեշտել էր, որ բնակարանն Աննայի սեփականությունն էր: