Շանը վրաերթի ենթարկելու հարցի շուրջ մի խումբ անձինք Հաղթանակ թաղամասում պարզաբանումներ են արել, որը վերածվել է ծեծկռտուքի: 32-ամյա մի տղամարդ պատռված վերքով բուժօգնության է դիմել։ Պարզվել է, որ միջադեպի մասնակիցները, ավտոմեքենաներով հետապնդել են իրար: Այդ ընթացքում մասնակիցներից մեկը «BMW» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 42-ամյա Անի Խ.-ին և նրա 2-ամյա որդուն: Վրաերթի հետևանքով կինը մահացել է, իսկ որդին հոսպիտալացվել: