Ոչ միայն Նիկոլ Փաշինյանին է կեղծ տեղեկություններ փոխանցում, այլև ՈՒԵՖԱ-ի ղեկավարությանը․ «Փաստ»

article-image

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, չնայած ֆուտբոլային հանրության գերակշիռ մասի դժգոհություններին և հրաժարականի պահանջներին, ամեն գնով պահեց իր «աթոռը»: Դե, գոնե առայժմ: Ըստ երևույթին, նրան կամ իր տեղակալին հաջողվել էր համոզել Նիկոլ Փաշինյանին: Պատահական չէ, որ խոսակցություններ էին պտտվում, թե նրանք սխալ տեղեկություններ են փոխանցում վարչապետին, համոզում, որ իրենց դեմ դժգոհողները «դավադիրներ», «հակապետական տարրեր» են, իսկ իրենք մաքսիմալ «պուշ» են: Իսկ հիմա, քանի որ այս «փուլը» հաղթահարել է, Մելիքբեկյանն սկսել է «մուռ հանել» նրանցից, ովքեր այս կամ այն կերպ ներգրավված են եղել իր հրաժարականի պահանջի գործընթացներում կամ առնվազն կողմ են եղել իր հրաժարականին: Հասկանալի է՝ խոսքը նրանց մասին է, ովքեր որոշակի կշիռ ու ճանաչում ունեն ֆուտբոլային աշխարհում: Չնայած, մինչ «ոտքը պնդացնելն» էլ նա փորձել է «լուծել նրանց հարցերը», որոնք իր հրաժարականն են պահանջել: Օրինակ՝ դեռ հոկտեմբերին սկսված ակցիաներից հետո, մեր տեղեկություններով, ՀՖՖ ղեկավարության ուղիղ «միջամտությամբ» աշխատանքից ազատվել է «Վեստ Արմենիա» ՖԱ գլխավոր քարտուղար Արսեն Զաքարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն