«Շիշ բռնող»-ին ու նախարարին մոտ 40 հարց են տվել. «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկ ԱԺ-ում ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի եւ ՔՊ խմբակցության պատգամավորների 4 ժամ տեւած դռնփակ հանդիպումը բավականին թեժ է եղել: Ըստ մեր տեղեկությունների՝ շուրջ 40 պատգամավոր է գրանցվել նախարար Պապիկյանին ու ՔՊ խմբակցության պատգամավոր, մականունավոր՝ մեդիադաշտում «Շիշ բռնող» անունով հայտնի Հայկ Սարգսյանին հարցեր ուղղելու համար: Նրանք ներկայացրել են մի սկանդալային նախագիծ, ըստ որի՝ գումար մուծելու դեպքում ՀՀ քաղաքացին կարող է կրճատել իր զինվորական ծառայության ժամկետները, կամ ընդհանրապես չծառայել: Երեկ ՔՊ-ականները, կարելի է ասել, «հարձակվել» են Սուրեն Պապիկյանի ու Հայկ Սարգսյանի վրա՝ պահանջելով չեղարկել նախագիծը, քանի որ այն իրականում խտրական վերաբերմունք է պարունակում հանրության աղքատ խավի համար: Իսկ Հայկ Սարգսյանն անդրդվելի է մնացել. ՔՊ-ականների գրեթե բոլոր հարցերին նա պատասխանել է, թե շատ լավ նախագիծ է, ու ինքը չի պատրաստվում նախագիծը «հետ կանչել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն