Ոչ սթափ վիճակում գտնվող «стоянщик»-ը իրեն վստահված «Nissan Tiida»-ով բախվել է «Opel»-ին

article-image

Այսօր՝ մայիսի 29-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում Երևանի բնակիչ 41-ամյա Աշոտ Ն․-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով բախվել է «Opel» մակնիշի ավտոմեքենային, արմատախիլ արել ծառը և բախվել երկաթե ճաղավանդակին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Աշոտ Ստեփանյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարեն Գալստյանը և Մկրտիչ Հակոբյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն