Այսօր` ժամը 16:30-ի սահմաններում, Արթիկ համայնքում գրանցված ուժեղ պտտահողմի և խոշոր կարկուտի հետևանքով քաղաքի Բաբաջանյան փողոցում վնասվել են տանիքներ, արմատախիլ եղել ծառեր։ Այս մասին տեղեկացնում են Արթիկի համայնքապետարանից։ «Կարկուտի պատճառով Արթիկ համայնքի Արևշատ, Սարալանջ, Նահապետավան, Հառիճ, Փոքր Մանթաշ, Մեծ Մանթաշ գյուղերում և մասամբ նաև Գեղանիստում վնասվել են մրգատու այգիներ, հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություններ։