«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, մամուլում «շիշ բռնող» մականունով հայտնի Հայկ Սարգսյանի՝ ժամկետային զինծառայությունից փողով ազատվելու նախագիծը թեժ քննարկվել է նաև երեկ՝ ՔՊ վարչության նիստի ժամանակ: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է նախագծում առկա խնդիրները, բացատրել, որ «կողմ» և «դեմ» տեսակետները խաչվում են իրար, բայց ռիսկային է նախագիծը: Փաշինյանը պահանջել է կոնկրետ քննարկումներ ունենալ, հստակեցնել, որ նախընտրական այս փուլում նախագիծն իրենց ռեյտինգի վրա վատ ազդեցություն չունենա: