ՔՊ–ական ո՞ր կանանց է ընտրում Փաշինյանը․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ մի քանի ամիս կա ՔՊ վարչության ընտրություններին, սակայն իշխող խմբակում գրեթե վստահ են՝ ովքեր են անցնելու կանանց քվոտայով, դառնալով իշխող ուժի ղեկավար մարմնի անդամներ։ Արդեն գրել ենք, որ ներքին որոշում են կայացրել, որ վարչությունում ամեն երրորդը պետք է կին լինի, և եթե վարչության կազմը չընդլայնվի, ապա ստացվում է, որ 15 հոգանոց կազմում հինգը կին կլինի: Ըստ ՔՊ-ականների կանխատեսումների` ներկայիս միակ կին ներկայացուցիչ, Փաշինյանի երբեմնի ամենահավատարիմներից մեկը` Արփի Դավոյանը չի ընդգրկվի նոր վարչության կազմում, քանի որ ինչ ինչ հարցերում ընդդիմացել է առաջնորդին և անգամ քննադատել ոմանց կոռուպցիոն քայլերը: Նրան չընդգրկելը կհիմնավորեն, թե Դավոյանին ուղարկում են երեխա պահելու, նա այժմ հղի է: Իսկ կանանց քվոտայով այդ հինգ տեղերը բաժին կհասնեն Արուսյակ Մանավազյանին, որը Նիկոլ Փաշինյանի «կասսիրն» է, եղել է նրա թերթի հաշվապահը, իսկ այժմ՝ ամենավստահելիներից է և տեղեկացված է իշխանական բոլոր ստվերային գործարքներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն