«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ՝ 2025 թվականի մայիսի 26-ին, Երևանում մեկնարկեց «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից՝ համագործակցությամբ Հնդկաստանի Observer Research Foundation-ի, ինչպես նաև միջազգային այլ գործընկերների։ Համաժողովի կազմակերպման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 66 մլն 602 հազար ՀՀ դրամ (մոտ 173 հազար ԱՄՆ դոլար), որը ներառում է «Դվին» երաժշտական սրահում միջոցառման կազմակերպումը՝ լուսաձայնային տեխնիկական մասից մինչև շապիկների տպագրություն։