Երբ շինծու քրեական գործ հարուցվեց ՀՀ երրորդ նախագահի նկատմամբ, ձեր ամբողջ հաղորդման բովանդակությունը ուղղված էր նախագահ Սարգսյանին և ՀՀԿ-ին թիրախավորելուն

article-image

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Բագրատ Միկոյանը հաճախ է խոսում տարբեր տեսակետների և մոտեցումների մասին՝ ընդգծելով, որ բազմաթիվ հարցերում կարող են լինել տարակարծություններ։ Դա, իհարկե, ընդունելի է և բնական։ Սակայն գոյություն ունեն հիմնարար արժեքային հարցեր, որոնցում տարակարծությունը դժվար է արդարացնել ։ Երբ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցվեց բացահայտ քաղաքական բնույթի քրեական գործ և նա կալանավորվեց, Սերժ Սարգսյանը՝ հանձնարարեց իր թիմակիցներին ցուցաբերել լիակատար աջակցություն Քոչարյանին։ ՀՀԿ-ն նախաձեռնել էր ստորագրահավաք՝ ի պաշտպանություն արդեն քաղբանտարկյալ դարձած նախագահի, և հնարավոր բոլոր հարթակներում հնչեցնում էր իր դիրքորոշումը՝ դատապարտելով քաղաքական հետապնդումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն