ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «2026-ի ընտրական գործընթացներին ընդառաջ կրկին ակտուալություն է ձեռք բերել այն հարցադրումը, թե պայքարը իշխանափոխությա՞ն, թե՞ խորհրդարանում մանդատ ունենալու համար է: Առհասարակ պայքարը փողոցում կամ խորհրդարանում ի՞նչ գաղափարների և նպատակների շուրջ է ու յուրաքանչյուրն իր դիրքավորմամբ ի՞նչ խնդիր է լուծում: