Մայիսի 24-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Ծաղկաձորի Վ. Հարությունյան փողոցում տեղի է ունեցել քառանիվի ինքնավթար։ Չորս ուղևորները տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից ահազանգ է ստացվել ՆԳՆ ոստիկանություն։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Բժշկական կենտրոն տեղափոխված չորս անձից երկուսը՝ 2009 թվականին ծնված աղջիկներ, մահացել են։