«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քաղաքական ժողով կանի: Սակայն, կուսակցության քաղաքական ժողովի օրը, տեղը, անգամ օրակարգը դեռ որոշված չէ։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ հստակ որոշված է, որ ՔՊ քաղաքական ժողովը տեղի կունենա հուլիս ամսին: Այժմ ընթանում են քննարկումներ՝ թե որն է լինելու քաղաքական ժողովի օրակարգը եւ հիմնական նպատակը։