«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ գործադիրում նկատելիորեն սրվել է կանանց ներքին մրցակցությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը գրավելու, աջակցությունն ապահովելու նպատակով։ Ըստ մեր տեղեկությունների՝ Կառավարությունում բարձր պաշտոններ զբաղեցնող կին պաշտոնյաները ձգտում են ամրապնդել իրենց դիրքերը եւ վերաճանաչվել որպես ազդեցիկ դեմքեր՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո էլ պաշտոններում մնալու կամ առաջխաղացման հնարավորություն ունենալու համար։