ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Բաքվի «դատավարությունից» եկող պաշտոնական հաղորդագրություններն ու դրա մասնակիցների` իրենց ընտանիքների հետ ունեցած շփումները ցույց են տալիս, որ Ադրբեջանն ի թիվս այլ կեղծիքների, նույնիսկ հրապարակային հնչեցվող խոսքն է ներկայացնում ակնհայտ խեղաթյուրված թարգմանությամբ: Ադրբեջանում համակարգային ձևով` հայերի ձերբակալությունից, նախաքննությունից մինչև թարգմանությանը վերաբերող հարցերը մասամբ կամ ամբողջության կեղծվում են և լավագույն դեպքում կիսաճշմարտություններ են հրամցվում: