«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում գրել է. ««Իմնեմնիմի»-ի երեկվա եթերի հյուրը Շանթ Հարությունյանն էր: Այո, ուղիղ եթերում ունենալ մարդ, որը հաճախ դրսևորում է խորը ոչ ադեկվատ վարքագիծ, վստահաբար, ռիսկային ա, սակայան մենք հույս ունեինք, որ կկարողանանք կառավարել իր վարքագիծը: Իր հետ նախնական պայմանավորվածությունն ու պայմանը մեկն էր՝ չթիրախավորել նախկին իշխանություններին, քանի որ մեր հարթակը ստեղծված ա մեկ նպատակի համար. պայքար Նիկոլի ու նիկոլիզմի դեմ: Շանթը համաձայնել էր այս պայմանին ու եկել հյուր: Շուրջ 3 ժամ տևող զրույցի ընթացքում, հաշվի առնելով իր հակառուսությունը, փորձում էի ստանալ ընդամենը մեկ հարցի պատասխան. ո՞րն ա այլընտրանքը: Պատասխան այդպես էլ չստացա, փոխարենը՝ անընդհատ ժամանակագրական վոյաժներ էինք անում 17-21րդ դարերում տեղի ունեցած տարբեր իրադարձություններ: Զրույցի վերջնամասում Շանթը կտրուկ հունից դուրս եկավ և թույլ տվեց իրեն վիրավորական արտահայտություն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին, որից հետո մենք ստիպված եղանք կոշտ արձագանքել իրեն և փակել եթերը: