«Մտածում եմ՝ ամեն դեպքում լավ էր, որ Իմնեմնիի նախօրեի եթերում հայտնի միջադեպն եղավ։ Ջրերը շարունակում են զուլալվել։ Ուշադիր նայեք, թե ցանցում ինչ է կատարվում ու ի դեմս այսօրվա շատ «ընդդիմադիրների» կտեսնեք 2018-ին Նիկոլ բերողներին։ Շատ անշեղ են գործում՝ ոնց 2018-ին էին Սերժ մերժում, այդպես էլ հիմա։ Մի անգամ արդեն առիթ ունեցել եմ գրելու դրա մասին՝ Սերժ մերժելը լավ մարկեր է. հստակ ցույց է տալիս, թե իրականում ինչ կա ընդդիմադիրի դիմակ հագած գործչի տակ, նրա հոգու մեջ՝ լատենտ, իսկ հաճախ էլ մարտնչող նիկոլականներ։