Ինչո՞ւ են ՊԵԿ-ից դժգոհում տնտեսվարողները՝ ԱԱՀ վերադարձի հետ կապված. «Փաստ»

article-image

«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին շրջանում շատացել են տնտեսվարողների դժգոհությունները՝ կապված ԱԱՀ վերադարձի հետ։ Բանն այն է, որ, ըստ մեզ դիմած գործարարների, ՊԵԿ–ը սկսել է երկար ժամկետներում վերադարձնել ԱԱՀ գումարները, ինչը խնդիրներ է ստեղծում բիզնեսի համար, վերջիններս չեն կարողանում վճարումներ կատարել կոնտրագենտներին, գումարը չի վերադառնում տնտեսություն։ Այս ամենը ակնառու է դառնում նաև պաշտոնական վիճակագրությունից։ 2025 թվականի 1-ին եռամսյակում ԱԱՀ վերադարձի ցուցանիշը կազմել է մոտ 66 միլիարդ դրամ, ինչը 11,8 միլիարդ դրամի չափով պակաս է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, երբ տնտեսվարողներին վերադարձվել էր մոտ 78 միլիարդ դրամ: Ի դեպ, նշենք, որ մինչ այս նշյալ ցուցանիշը տարեցտարի աճել է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն