Քանի՞ հոգի էր Հայաստանում դեմ Լավրովի այցին. «Փաստ»

article-image

«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ մոտ 15 (ի դեպ, այս թիվը հնչեցրել են հենց կազմակերպիչները) «արևմտամետներ» հակառուսական պլակատներով, ՌԴ նախագահ Պուտինի ու ԱԳ նախարար Լավրովի հասցեին վիրավորական պաստառներով ՀՀ ԱԳՆ գլխավոր մուտքի մոտ էին հավաքվել, իսկ այդ ժամանակ ԱԳՆ շենքում տեղի էր ունենում Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարարի հետ: Դեռ Լավրովի այցի նախօրեին հավաքվածներից մի քանիսը հայտարարել էին, թե պետք է զանգվածային ցույցեր անել Ռուսաստանի ԱԳ նախարարի այցի հետ կապված: Ավելին, խոշոր պաստառներ էին պատրաստել: Դա նույնիսկ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի ուշադրությանն էր արժանացել, որը նկատել էր. «Հնարավոր է՝ ՀՀ-ում ոմանց մոտ դեռ չեն վերջացել USAID-ի միջոցները, որը նման նախագծերով էր զբաղվում»: Բայց Մարիա Զախարովան, թերևս, մի փոքր գերագնահատել էր հիշյալ ֆինանսավորման աղբյուրի ու այն ստացողների հնարավորությունները: Պարզվեց՝ քանակ չկա, իսկ Լավրովի այցի օրն ընդհանրապես մի 2-3 հոգի էր պլակատ բռնել: Ավելին, պարզվեց՝ այդ «պլակատաբռնության» ժամանակ Լավրովը դեռ Մոսկվայում էր…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն