Խորհուրդ՝ Արցախյան պատերազմի «վոյիններին», տեղի ունեցածը մի վերածեք սուտլիկ որսկանների դիցաբանության

article-image

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․ «Սամվել Բաբայանը, անկասկած, նշանակալի դերակատարություն է ունեցել արցախյան առաջին պատերազմի հաղթանակների ապահովման գործում, հատկապես 1993֊ի հուլիսիսից մինչեւ 1993 թվականի նոյեմբեր ընկած ժամանակաշրջանում։ Այդ հաղթանակները, սակայն, առաջին հերթին ձեռք են բերվել Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմաքաղական ղեկավարությունների համակարգված գրագետ, անձնուրաց եւ կազմակերված թիմային աշխատանքի շնորհիվ։ Սամվել Բաբայանի հետեւողական եւ տեւական ջանքերը սեփական անձին վերագրել այդ հաղթանակների վաստակը, իր իրական վաստակի վրա ավելացնել չեղածը, ինչպես նաեւ նսեմացնել եւ վարկաբեկել այլոց արածը, արժեզրկում է առաջին հերթին հենց իր կերպարը եւ վնաս հասցնում հայ ժողովրդի տարած հաղթանակի արժեքին եւ գնահատմանը։ Քաղաքական կասկածելի դիվիդենտներ քաղելու նպատակով Սամվել Բաբայանն իրեն ներկայացնում է նաեւ որպես 1994 թվականին պատերազմի շարունակման կողմնակից, հայտարարում է, որ նա ստորագրել է ընդամենը «մի փաստաթուղթ՝ 2 ամսով հրադադար», եւ ավելացնում, որ «հետո 95 թվականին պարլամենտյորները ստորագրել են ինչ֊որ մի փաստաթուղթ Բիշքեկում», որի հետ, հետեւաբար, իր ստորագրածը ոչ մի կապ չունի (Բորիս Մուրազիի հետ հարցազրույցը, Politik.am-ում)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն