«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխող թիմը լարված, նյարդային ժամանակներ է ապրում, պատմում են, որ բոլորը հայտնվել են Նիկոլ Փաշինյանի խոշորացույցի տակ։ ՔՊ կուլիսներում խոսում են, որ իրավապահները վերեւից հանձնարարական են ստացել՝ առանց բացառության, ուսումնասիրել բոլոր պատգամավորների ֆինանսական եւ այլ շարժերը։ Նիկոլ Փաշինյանը բոլորի դեմ կոմպրոմատների թղթապանակներ է պատրաստում, որ, ըստ նպատակահարմարության, ոմանց «զոհաբերի»` հանուն իր վարկանիշի, ոմանց «խաղից հանի», ոմանց դեպքում էլ հնազանդեցնի ու որպես գործիք բանեցնի։