Ռոբերտ Քոչարյանն ընտրեց նայել մի անկյան տակ, որը ցավոք ավելի ձեռնտու է գործող ռեժիմի շահերին, քան պատմական ճշգրտությանը. Միքայել Գրիգորյան

article-image

Այսօր հրապարակված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին անդրադարձավ անցյալին։ Սակայն այն անցյալին, որի գլխավոր դերակատարներից մեկն ինքն է եղել, նա ընտրեց նայել այդ անցյալին մի անկյան տակ, որը ցավոք ավելի շատ ձեռնտու է գործող ռեժիմի շահերին, քան պատմական ճշգրտությանը։ Հնչեց տեսակետ, թե իբր Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ժամանակին «փոքր ուժ էր», որի փոխարեն կարող էր լինել ցանկացած այլ։ Դա ոչ միայն արժեզրկում է մի ողջ քաղաքական շարժում, այլև փաստացի անտեսում է այն իրականությունը, որտեղ Ռոբերտ Քոչարյանը՝ որպես պետության ղեկավար, հենվում էր հենց Հանրապետական կուսակցության ինստիտուցիոնալ հիմքերի վրա։ Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց Հանրապետական կուսակցությունն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանը։ Այդ աջակցությունն ապահովեց ոչ միայն նախագահության լեգիտիմությունը, այլև՝ կայունություն, կառավարելիություն և ազգային համախմբվածություն։ Այդ ուժն էր քարոզում, պաշտպանում և պահում այն համակարգը, որի ղեկին կանգնած էր Ռոբերտ Քոչարյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն