Շիրակի մարզի պարեկները, համագործակցելով Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների հետ, ստացել են օպերատիվ տեղեկություններ, որ շենքերից մեկի շքամուտքի տարբեր հատվածներում մի քաղաքացի տեղադրել է թմրանյութի փաթեթներ։ Համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում մայիսի 15-ին՝ ժամը 19։35-ին, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 38-ամյա մի օտարերկրացի։ Նրա վարած «ՋԻՊ» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։