Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի փոխդեսպան, հյուպատոս Էմանուիլ Ասիմակոպուլոսն ու Հայաստանում հունական համայնքի ներկայացուցիչները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամեն տարի մայիսի 19-ին Հայաստանում հունական համայնքի ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցում Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ըստ տարբեր աղբյուրների՝ Օսմանյան կայսրության կողմից 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին իրականացված կոտորածների ու բնաջնջման զոհ է դարձել շուրջ 1,2 միլիոն հույն։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հոգևորականներն աղոթք բարձրացրին ցեղասպանության զոհ դարձած անմեղ հույն ժողովրդի հիշատակին։