Չամաչեք լինելու Քրիստոսի Ավետարանի պատգամավորները։ Եղեք համարձակ և սիրով լցված, տարածեք Քրիստոսի բերած հույսը, հավատը և սերը, ոչ միայն ձեր շրջապատում այլ այնտեղ ուր Աստված ձեզ երբևէ կառաքի», ասել է Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց Առաջնորդանիստ եկեղեցում՝ խորհրդանշական այս վայրում, այսօր ձեռամբ Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, մասնակցությամբ Թեմի հոգևոր դասի տեղի ունեցավ Դպրության տվչության կարգ: Դպրական կոչման արժանանացան Արագածոտնի թեմի 12 հովությունների 40 դպիրներ.