ՔՊ-ական պատգամավորն ԱԺ ընդդիմությանը դրդում է իմփիչմենտի՞: Այս վերտառությամբ գրություն է կատարել ֆեյսբուքյան էջում ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ «ԱԺ քպ-ական մեծամասնությունը, վերջին չորս տարում, բյուջեից շուրջ 3,58 միլիարդ դրամ աշխատավարձ է ստացել՝ երկիրն անդառնալիորեն ավիրելու և հայոց պետականությունը կործանելու համար, ինչը նրանց մոտ շատ լավ ստացվում է: