ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանն իր ֆեյսբուքյանէջում գրել է. «Ցավով ենք նկատում, թե ինչպես ՔՊ-ականների կեղտոտ քաղաքականությանը զուգահեռ ակտիվացել են նաև Ռոբերտ Քոչարյանին սատարող մեդիա ռեսուրսներն ու խոսափողները, որոնք իրենք էլ չեն թաքցնում, որ ներկայացնում են նրա քաղաքական տեսակետները։ Բայց ակտիվացել են ոչ թե իրենց ինչ ասես ասող ՔՊ-ականների դեմ, այլ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի։ Երբ ՔՊ-ականները բացահայտ վիրավորանքներ ու զրպարտություն են ուղղում ձեր հասցեին, դուք լռում եք՝ փոխարենը ձեր ողջ ջանքերն ուղղելով Սերժ Սարգսյանի դեմ՝ նույն մեղադրանքներով, նույն ոճով, ինչ օգտագործում են իշխանական շրջանակները։