Խորհրդարանի միջադեպից հետո հնչած բոլոր 13 ելույթները շարժվում էին մեկ առանցքով՝ Նիկոլին հերոսացնելու, պաշտպանել քննադատությունից, նրան նվիրվածության տեսարաններ ապահովելու ուղղությամբ։ Նույնիսկ այն ժամանակ, երբ Հովհաննիսյան Արթուրը իրեն բառացիորեն ճղում էր՝ հուզական գերլարումով փորձելով ինչ-որ գնահատականներ հնչցնել, նույն խմբակցության Թորոսյան Արսենը հանգիստ, խոնջացած հեռախոսով էր խաղում, կամ ցուցումներ ստանում։ Նրա տեսքից դժվար էր տպավորություն ստանալ, թե տեղի ունեցածը իրականում անհանգստացրել էր և «թուրք» տերմինից այդ աստիճան հուզվել: Իսկ ընդմիջումից հետո նրա ամբիոնից ցուցաբերած լկտի պահվածքը գալիս է միայն հաստատելու, թե գործ ունենք հերթական «Շարիկովյան» տրամաբանությամբ գործող գործչի հետ։