ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանում ուսուցիչը պետք է լինի պետության հատուկ ուշադրության և հարգանքի կենտրոնում։ Որպես սերունդներ կերտող, ազգային արժեքների փոխանցող և հասարակական բարոյականության հիմքեր դնող դերակատար՝ ուսուցիչն ունի բացառիկ առաքելություն՝ ձևավորելու պետության ապագա քաղաքացուն։ Անհանդուրժելի և խստորեն դատապարտելի են ցանկացած գործողություն կամ հռետորաբանություն, որոնք ուղղված են ուսուցչի արժանապատվության ոտնահարմանը, նրանց հասարակական հեղինակության նվազեցմանը կամ թիրախավորմանը։ Նման երևույթները հակասում են ինչպես ազգային արժեքային համակարգին, այնպես էլ պետության երկարաժամկետ զարգացման ռազմավարությանը։