Ադրբեջանը շարունակում է կեղծ տեղեկությունների տարածումը Հայաստանի հասցեին՝ կրկին ակտիվացնելով բնապահպանական ուղղությունը։ 2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանում COP29 համաժողովի ձախողումից հետո մի քանի ամիս ադրբեջանական կողմը զերծ էր մնում բնապահպանական հարցերը բարձրացնելուց՝ հասկանալով, որ միջազգային հանրությունն առանձնապես լուրջ չի վերաբերվել հայկական կողմին հասցեագրված բնապահպանական մեղադրանքներին, բայց կարճ ժամանակ անց պաշտոնական Բաքուն կրկին սկսել է Հայաստանի հասցեին կեղծ տեղեկություններ տարածել։