Հակոբ Ասլանյանը Փաշինյանին հեռացնելը միայն ընտրություններով է պատկերացնում. «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը, որը նախաձեռնել են մի խումբ հանրային գործիչներ, թեեւ տեղում դոփում է, բայց ստիպել է, որ բոլորն արտահայտվեն։ ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը նախ հայտարարեցին, որ դեմ են նախաձեռնությանը, ապա Աղազարյանը հայտարարեց, թե քննարկում են ձեւաչափը՝ կմասնակցեն սեփական թեկնածուով, ինչը քննարկելու են իրենց Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցության (ՄԱՍԿ) վարչությունում։ Վարչությունում օրերս հարցը քննարկվել է եւ ձայների մեծամասնությամբ ընդունվել, սակայն Հակոբ Ասլանյանը դեմ է եղել։ Նա, պարզվում է, Փաշինյանին հեռացնելը միայն ընտրություններով է պատկերացնում։ Ասլանյանը երեկ չհերքեց տեղեկությունը, ասաց, որ դա ոչ մի տեղ տանող գործընթաց է․ «Ես սովոր չեմ մասնակցելու մի գործընթացի, որի հաջողությունը եւ իմաստը չեմ տեսնում։ Ես սովոր չեմ խալաստոյ կրակելուն»։ «Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը, որը նախաձեռնել են մի խումբ հանրային գործիչներ, թեեւ տեղում դոփում է, բայց ստիպել է, որ բոլորն արտահայտվեն։ ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը նախ հայտարարեցին, որ դեմ են նախաձեռնությանը, ապա Աղազարյանը հայտարարեց, թե քննարկում են ձեւաչափը՝ կմասնակցեն սեփական թեկնածուով, ինչը քննարկելու են իրենց Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցության (ՄԱՍԿ) վարչությունում։ Վարչությունում օրերս հարցը քննարկվել է եւ ձայների մեծամասնությամբ ընդունվել, սակայն Հակոբ Ասլանյանը դեմ է եղել։ Նա, պարզվում է, Փաշինյանին հեռացնելը միայն ընտրություններով է պատկերացնում։ Ասլանյանը երեկ չհերքեց տեղեկությունը, ասաց, որ դա ոչ մի տեղ տանող գործընթաց է․ «Ես սովոր չեմ մասնակցելու մի գործընթացի, որի հաջողությունը եւ իմաստը չեմ տեսնում։ Ես սովոր չեմ խալաստոյ կրակելուն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն