Ծառայողը թմրամիջոց է տեղափոխել ՔԿՀ՝ դատապարտյալներին փոխանցելու համար

article-image

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթով իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների, ինչպես նաև ՀՀ քրեակատարողական ծառայության հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցն ապօրինի ձեռք բերված 3 առանձին թափանցիկ պոլիէթիլենային փաթեթներում փաթեթավորված 2,16 գրամ «Մարիխուանա» տեսակի և 0,47 գրամ «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցները մի քանի դատապարտյալների փոխանցելու դիտավորությամբ ապօրինի տեղափոխել է ՔԿՀ, որտեղ նույն օրը կատարված անձնական զննության ժամանակ վերջինիս տաբատի գրպանից հայտնաբերվել են կպչուն ժապավենով փաթեթավորված հիշյալ թմրամիջոցները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն