Արմեն Հովասափյանը գրում է. «Հայաստանյան կառավարիչների քարոզչական նոր ալիքը՝ Երկրորդ համաշխարհայինի «վերաիմաստավորման» թեմայով, արդեն համակարգված կերպով է մատուցվում՝ պետական մակարդակով։ Այս օրերին Հանրային հեռուստատեսության եթերը վերածվել է գաղափարական լաբորատորիայի, որտեղ «քննարկումների» անվան տակ հանդես են գալիս հանրությանը գրեթե անհայտ քվազի-փորձագետներ՝ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ արտահայտել են մաքուր անգլո-սաքսոնական գաղափարական օրակարգ։ Սրանք պատահական մարդիկ չեն, նրանք տևական ժամանակ ծառայում են արևմտյան՝ հատկապես բրիտանական և ամերիկյան «փափուկ ուժի» համակարգին։ Իսկ հիմա Նիկոլը գլխիկոր կատարում է իր առաջ դրված «տնային աշխատանքը»՝ մաքրելով մեր հավաքական հիշողությունը բոլոր այն դրվագներից, որոնք կարող են ոգեշնչել։ Այսօր թիրախը Հայրենական պատերազմն է։