ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի ընկերներ, Շատ հաճախ մենք խոսում ենք Երևանի էկոլոգիական աղետի մասին, և դուք հաճախ հարցնում եք՝ ինչպե՞ս կարելի է լուծել այս խորացող խնդիրը։ Ուզում եմ ներկայացնել ձեզ իմ պատկերացումները՝ շատ պարզ ծրագիր, որը իրենից ներկայացնում է Երևանի էկոլոգիական վերածննդի ճանապարհային քարտեզը՝ հիմնված քաղաքական, ռազմավարական և կիրառելի լուծումների վրա՝ միջազգային լավագույն փորձի հիմքով։ Միաժամանակ հիշեցնեմ, որ 2018-ից ի վեր Հայաստանի պետական պարտքը աճել է ավելի քան 7 միլիարդ դոլարով, սակայն այդ գումարներով որևէ շոշափելի բարեփոխում քաղաքում չի իրականացվել։ Դրա փոխարեն բնապահպանական խնդիրները սրվել են։ Երևանը կանգնած է էկոլոգիական աղետի շեմին։