Հաղթանակի տոնը կարևորում էիք, ապա ինչո՞ւ ԱԺ օրակարգում ՀՀԿ-ի նախագիծը չներառեցիք

article-image

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Վերջերս Մոսկվայում հաղթանակի 80-ամյակի կենտրոնական միջոցառումներից մեկում ադրբեջանցի պատվիրակն իր երկրի դերն ու մասնակցությունը պատերազմում նավթով էր չափում, որի արդյունաբերական հեղափոխությունը, ի դեպ, հայերի շնորհիվ է եղել: ՀՀ իշխանության ներկայացուցիչները, վերջին շրջանում, փրփուրը բերաններին ինչ միկրոֆոն տեսնում հայտարարում են հայ ժողովրդի` ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում ունեցած մեծ դերի մասին: Սակայն չգիտես թե ինչպես է ստացվում, որ Մոսկվայի հանդիսավոր շքերթին ոչ թե 100-ից ավելի հերոսներ տված, պատերազմում բազմաթիվ գեներալներ, մարշալներ, զորահրամանատարներ ունեցած հայ ժողովուրդն է մասնակցում, այլ խորհրդային տեխնիկայի մի մասը վառելիքով ապահոված ու հետագայում քաղաքական մանրադրամ դարձրած Ադրբեջանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն