«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն այս տարի նշում է 100-ամյա հոբել յանը: Հոբելյանական տարվա բացման գալա-համերգին՝ մայիսի 14-ին, ելույթ է ունենալու դաշնակահարուհի Յուջա Վանգը, որն առաջին անգամ է ժամանում Հայաստան: Մեր ունեցած տեղեկություններով, դաշնակահարուհու հոնորարը բավականին «սոլիդ» գումար է կազմում: Որոշ ժամանակ առաջ մենք դիմել էինք ԿԳՄՍ նախարարություն՝ խնդրելով պատասխանել, թե, ընդհանուր առմամբ, որքա՞ն գումար է ծախսվելու Յուջա Վանգին Հայաստանում հյուրընկալելու նպատակով, և այդ գումարից որքա՞նն է կազմելու նրա հոնորարը կամ գործակալական ծախսերը: Հարցրել էինք նաև՝ ծախսերը ֆինանսավորվելու են բացառապես պետբյուջեի՞ց, թե՞ կան հովանավորներ: Նախարարությունից ստացել էինք պատասխան, որ երաժշտի հոնորարի գումարը հանդիսանում է կոմերցիոն գաղտնիք, իսկ համերգի ֆինանսավորումը կներառվի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբել յանական միջոցառումների ծրագրի նախագծում, որի համար նախատեսվում է առանձին ֆինանսավորում: