ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրում է. «Երևանցիներին խաբում են նաև ասֆալտի որակի հարցում։ Երևանում փողոցների ասֆալտապատման ընթացքում չեն փոխվում ջրատար խողովակները, չեն մաքրվում ջրագծերը, իսկ այդ հին ու փտած խողովակների խցանումներն ու ոչ պատշաճ կերպով կարգավորված (ավելի ճիշտ՝ առհասարակ բացակայող) ջրահեռացման համակարգերն են, որ հանգեցնում են քաղաքում առաջացող ջրհեղեղներին։