Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ լրահոսում առանցքային դերակատարն անկասկած Սերժ Սարգսյանն էր, ով շուրջ 2 ժամ 30 րոպե հանգամանալից անդրադարձավ մի շարք խորքային հարցերի՝ ներկայացնելով առանցքային պարզաբանումներ։ Հասկանալի է, որ որոշ շրջանակների համար այդ ձևակերպումները կարող էին բավականին ցավոտ լինել։ Սակայն, ինչպես նշում է երրորդ նախագահը, անհրաժեշտ է ընդունել և համակերպվել նոր իրողություններին։ Նախագահի խոսքում բացակայում էր պաթոսը. նրա խոսքը կառուցված էր տրամաբանված և փաստարկված դիտարկումների վրա։ Եթե որոշ լսարանների համար դա առաջացրել է անհարմարություն կամ ցավ, պատճառները, անկասկած, պետք է փնտրել սեփական քաղաքական անցյալի և ներկայի մեջ։ Ըստ էության, Սարգսյանը վերահաստատեց դեռ մեկ ամիս առաջ հնչեցրած իր հիմնական թեզը՝ առանց համազգային համերաշխության անհնար է որևէ էական հաջողության հասնել։