Զուսպ եղեք, ոչ մի ներկա կամ ապագա մանդատ չարժե ժողովրդի եւ երկրի անվտանգություն, մարդկային հարաբերություն

article-image

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հանրապետականը անցած յոթ տարիներին եղել է ընդդեմ այս դավաճան իշխանության, , ընդ որում՝ 2018-ին ՀՀԿ-ն սրանց միակ ընդդիմությունն էր,եւ բոլորը, բոլորդ ՀՀԿ-ի դեմ էիք եւ, տարօրինակ ու ինձ համար՝ ցավալի ռեւերանսների եւ սիլիբիլիների մեջ էիք սրանց հետ։ Ապա, շատերիդ աչքերը բացվեցին, եւ հատկապես 2020-ի պատերազմից, զոհերից, Արցախը դեպի հանձնում տանող սրանց այլեւս բացահայտ քայլերից հետո, մի պահ թվաց ընդդիմությունը միակամ է, միասնական եւ եկաք, կանգնեցիք ընդդիմադիր դաշտում, այսինքն, այնտեղ, որտեղ էր Հանրապետականը 2018-ից ի վեր։ Մենք ուս-ուսի, այո, նվիրված եւ միասնական պայքարեցինք, ծեծվեցինք, վիրավորվեցինք, դուք, մենք, բոլորս միասին եւ համերաշխ, ընկանք ու ոտքի ելանք, բոլորս, մեզնից շատերը։ Եւ, այսօր ձեր նախընտրակաան կրքերը բավարարելու նպատակով, կամ, կրկին ՀՀԿ-ին մերժելու ձեր խանդոտ պահվածքով որոշ ընդդիմադիրներդ չեք ամաչում եւ Հանրապետականի հասցեին ինչ կեղծիք, ապուշություն, ստից-մատից ծծած տափակություններ եք փորձում նետել , ես զայրանում եմ, ես ապշում եմ, քանի երես ունեք, ես չեմ ընդունում ձեր այս մոլուցքը՝ կրկին ՀՀԿ-ի հաշվին, կրկին ՀՀԿ-ին վատաբանելու հաշվին ձեր <քյարը> ստանալը, ձեր շահաբաժինը մեծացնելը։ ՀՀԿ-ին կրկին մերժելու ձեր մոլուցքի մեջ շատերդ <մոռանում եք>, թե ինչպես էիք ՀՀԿ-ից խնդրում, ակնածում։ Տղաներ եւ աղջիկներ, մի կորցրեք ինքնատիրապետումը, անտեղի մի հարձակվեք ՀՀԿ-ի վրա եւ մի կեղծեք, ասելով, թե մենք ենք ձեր վրա քար նետում։ Մեղր կերեք, վերականգնեք ձեր հիշողությունը եւ ընդունեք, որ դուք սկսեցիք, դուք առաջինը քար նետեցիք եւ մեր բոլոր ասածները ձեր արածին ի պատասխան են, զուտ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն