Ցավոք, ՀՀ-ում մամուլի օրը նշվում է իշխանությունների կողմից անհանդուրժողականության մթնոլորտում

article-image

Հայաստանի Ժուռնալիստների միության հայտարարությունը․ «Մամուլի ազատության միջազգային օրը՝ մայիսի 3-ը, ցավոք, Հայաստանում նշվում է մամուլի ու լրատվամիջոցների նկատմամբ իշխանությունների կողմից կիրառվող ճնշումների, անհանդուրժողականության մթնոլորտում։ Քաղաքական դաշտի համակարգային խնդիրների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերի ու նշանակության աղճատման պայմաններում ազատ մամուլը, իշխանությունների կողմից չվերահսկվող լրատվամիջոցները մնացել են իշխանությանը վերահսկող, հակակշռող գործնականում միակ համակարգը։ Առավելապես այդ պատճառով, ԶԼՄ-ներն ու լրագրողներն իշխանության համար, ըստ էության, դարձել են դասակարգային թշնամիներ, որոնց դեմ պայքարում իշխանությունը՝ ինստիտուցիոնալ առումով, առանձին պաշտոնյաներ՝ անհատապես, միջոցների մեջ խտրություն չեն դնում՝ հաճախ անցնելով ոչ միայն պաշտոնեական, այլ նաև մարդկային ու բարոյական պարկեշտության սահմանագծերը։ Դրա վառ ապացույցն են բռնության դեպքերը, գրոհները լրագրողների նկատմամբ, լրագրողներին և լրատվամիջոցներին թիրախավորելու դեպքերը, լրատվամիջոցների դեմ ներկայացված տասնյակներով դատական հայցերը, ԶԼՄ-ների նկատմամբ ատելության և անվստահության խոսքի տարածումը… Պետական ինստիտուտների նկատմամբ հասարակության տոտալ անվստահությունը իշխանությունները փորձում են փոխակերպել լրատվամիջոցների նկատմամբ անվստահության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն