Եթե Արցախ գնալու հնարավորություն ունենամ, առաջինը ծնողներիս ու ընկերներիս գերեզմաններին կայցելեմ։ Այս մասին Հայկական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նշենք, որ Հայկական համալսարանի՝ Արցախյան առաջին հաղթական պատերազմի ռազմաքաղաքական ղեկավարության հետ հանդիպում-բանախոսությունների ծրագրի շրջանակներում երեկ երեկոյան տեղի է ունեցել համալսարանի ունկնդիրների և դասախոսների հանդիպումը ԼՂ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի, ապա ԼՂՀ պաշտպանության ուժերի կոմիտեի նախագահ (1989-1993թթ.), ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի հետ: