«Սիրելի նախկին եւ ներկա լրագրողներ, հատկապես՝ ներկա, այսօր գործող եւ ամեն օր ամեն արժողի եւ չարժողի աշխատանքի բերումով հարցեր տվող, նրանց լուսաբանող եւ բացահայտող լրագրողներ, ձեզնից յուրաքանչյուրին շատ դժվար ժամանակներ բաժին հասան։ Այս խենթացած աշխարհում, այս տրամաբնությունից դուրս գտնվող խառնարանում, այս դավաճանությունների, հայրենակործան, ուրացման ժամանակներում, արհեստական բանականության այս հաղթարշավի պայմաններում դուք հայտնվեցիք շատ դժվար իրավիճակում։ Ի պատիվ ձեզ, կարողանում եք դիմանալ, դիմագրավել եւ հաղթել։ Այսօր ձեզ վիրավորում են, կոպտում, հարվածում, հարձակվում ձեր վրա վայրի շների պես, այսօր ձեր մասնագիտական պարտականությունը կատարելիս հանդիպում եք հազար ու մի ստահակի, տգետի, աբիժնիկի, փնթի «նորաձեւի», ձեր գործը ու ուղիղ եւ փոխաբերական իմաստով այսօր ցեխի ու կեղտի մեջ է, հասկանում եմ, տեսնում եմ, հեշտ չէ, բայց, ապրեք դուք, ոչ միայն դիմանում եք, այլեւ՝ դիմադրում հերոսաբար։