Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Մամուլի ազատության օրը՝ գրելով. «Այսօր Մամուլի ազատության օրն է: Մամուլի տեխնիկական էվոլյուցիան վերջին 100 տարիներին մեր աչքի առաջ է. տպագրից ռադիո, հեռուստատեսությունից համացանց ու բլոգոսֆերա: Իսկ մամուլի բարոյական էվոլյուցիայի բանալի բառը ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ բառն է: Այ հենց այստեղ է ամենակարևոր ջրբաժանը: Իրականում ազատ է տվյալ լրատվամիջոցը, թե ոչ, ամենալավը գիտեն այդ լրատվամիջոցի աշխատակիցները: Եվ վստահ եմ, որ հիմա բոլոր լրագրողներն ու իրենց խմբագիրները հասկանում են, թե ինչի մասին է խոսքը: Վերջին տարիներին մամուլում աշխատելը ենթադրում է, որ տվյալ անձը պետք է լինի նաև խղճի մարտիկ: