Երևան քաղաքում մայիսի 3-6-ը, 7-ի գիշերը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում, 3-ին, 4-ի գիշերը, 7-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ին առանձին վայրերում՝ հորդառատ։