Իշխանությունը քրեական հետապնդում սկսում է` լավ իմանալով, որ վերջում արդարացվելու են, սակայն նրա խնդիրը նրանց համար քաղաքականությունից դուրս «զբաղվածություն» ապահովելն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Դատարանն արդարացման վերդիկտ կայացրեց Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ։ Այն, որ Նարեկի ու Վազգենի նկատմամբ առաջին իսկ պահից ապօրինություններ էր իրականացվում, կարծում եմ, որ բոլորի համար էլ ակնհայտ էր: