Այսօր՝ մայիսի 2-ին, Մասիվի դատարանում դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ կայացավ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ «Իմնեմնիմի»-ի գործով վերջին դատական նիստը: «Իմնեմնիմի»-ի համահեղինակ-վարողներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն արդարացվեցին գրեթե մեկ տարի տևած դատաքննությունից հետո: Հիշեցնենք՝ «Իմնեմնիմի» փոդքասթի 83-րդ թողարկման, այնուհետև՝ ըստ նախաքննական մարմնի, փոդքասթի բոլոր 83 թողարկումների ընթացքում Նիկոլ Փաշինյանին և իշխանության ներկայացուցիչներին սուր քննադատության ենթարկելու համար Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խուլիգանության հոդվածով ձերբակալվեցին ու կալանավորվեցին 2024 թվականի մարտի 22-ին: Երկու ամիս անազատության մեջ անցկացնելուց Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ արձակվեցին 2024թ.-ի մայիսի 21-ին։ Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ խափանման միջոց կալանքը վերացվել էր և ընտրվել էր վարչական վերահսկողությունը, ինչի արդյունքում նրանք զրկվել էին «Իմնեմնիմի» փոդքասթը և նույնանման այլ հաղորդումներ վարելու հնարավորությունից: Դատավոր Արմեն Հովհաննիսյանը հաղորդումը վարելու արգելքը վերացրել էր նույն թվականի նոյեմբերին, որից հետո վարողերը վերադարձել էին եթեր: